Նոր Խարբերդում հոսանքահարվելու հետևանքով հղի կին է մահացել
Событие дняՇտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկի բակում հոսանքահարվելու հետևանքով մահացել է 1987թ. ծնված բնակչուհին, որտեղ հայտնաբերել են վերջինիս դին: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:
«Հուլիսի 23-ին՝ ժամը 10։40-ին, զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ տներից մեկում հոսանքահարված մարդ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 10.15-ին, կինը իրենց բակում ջրհորի մեջ եղած հոսանքից հոսանքահարվել է», -ասաց Գաբրիելյանը:
Նա հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահացած կինն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու և երկու անչափահաս երեխաների հետ, իսկ մոտ երեք ամսից երրորդ երեխան կունենար: