Օրբելյանը չի ցանկանում 600 000 ԱՄՆ դոլարի մասին աղմուկ բարձրացնել. Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում
ОбществоԱլեքսանդր Սպենդիարյանի անվան Oպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն, գեղարվեստական ղեկավար Կոստանտին Օրբելյանը չի ցանկանում բարձրաձայնել ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում քննվող գործի մասին:
Վերջինս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր իրավաբաններին է հանձնարարել զբաղվել: «Նրանք վերահսկում են իրավիճակը, ես այս պահին արձակուրդի մեջ եմ եւ երկրում չեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ ավել բան ասել չի ցանկանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Օրբելյանը Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում կնքված առք ու վաճառքի պայմանագրով Գ. Մ.-ին պարտքով 600 000 ԱՄՆ դոլար է փոխանցել։ 3 տարի անց նա իրավապահներին հայտնել է, որ Գ. Մ.-ն խաբեությամբ եւ իր վստահությունը չարաշահելով՝ տիրացել է այդ գումարին:
Կոնստանտին Օրբելյանն ամեն կերպ փորձում է կատարվածը ուշադրության կենտրոնից հեռացնել: Մեր տեղեկություններով՝ նա անգամ գումարի չափը չի ցանկացել ոչ ոքի հայտնել՝ ասելով, որ այն իրականում 600 000 ԱՄՆ դոլար չէ:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում