Դյուրացնելու ենք պետպատվերի տրման կարգը․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)
ОбществоԿառավարությունն այսօրվա՝ հուլիսի 25-ի իր նիստում հաստատեց «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող` առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» որոշման փոփոխությունները, որը պարզեցնում է ընթացակարգը:
Ատռողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացնելով հարցը, ասաց. «Մենք մեզ հետ պայմանագրեր կնքած շուրջ 500 բժշկական հաստատությունների համար պարզեցնում ենք հաշվետվողականության պրոցեսը, որ նրանք ներկայացնում էին ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով»:
Նա նաև տեղեկացրեց, որ ևս մեկ նախագիծ են պատրաստում, որով դյուրացնելու են նաև պետպատվերի տրամադրման կարգը:
Մանրամասները՝ տեսանյութում։