Ֆրանսիայում դինոզավրի հսկայական ոսկոր է հայտնաբերվել (տեսանյութ)
Международные новостиՖրանսիայում հնէաբանները 140 մլն տարվա հնության դինոզավրի ոսկոր են հայտնաբերել, որի երկարությունը մոտ 2 մետր է, քաշը՝ 500 կիլոգրամ, հաղորդում է BBC News-ը:
Փարիզի պատմության ազգային թանգարանի հնէաբան Ռոնան Ալենն իր զարմանքն է արտահայտել, որ ազդոսկրն այդքան լավ է պահպանվել: Նրա խոսքով՝ դինոզավրը հավանաբար 40-50 տոննա է կշռել:
Նույն տարածքում 2010 թվականին հայտնաբերված ոսկորի երկարությունը եղել է 2,2 մետր և կշռել է 500 կիլոգրամ: