Ռուսաստանը եւ Թուրքիան քննարկել են SSJ-100 ինքնաթիռների մատակարարման հարցը
Международные новостиՌուսաստանը եւ Թուրքիան քննարկել են SSJ-100 ինքնաթիռների մատակարարման հարցը։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, հաղորդում է Լենտա.Ռու-ն։
Բացի այդ, կողմերը քննարկել են МС-21 ինքնաթիռների մատակարարման, ինչպես նաեւ ուղղաթիռների համատեղ արտադրության հարցը։
Ավելի վաղ տեղեկացվել էր Թուրքիային ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման առաջին փուլի ավարտի մասին։ Առաջին խմբաքանակի ներկրման համար 30 չվերթ է կատարվել։
Sukhoi Superjet 100 մերձմագիստրալային ուղեւորատար ինքնաթիռը առաջին անգամ թռիչք կատարել է 2008 թվականի մայիսին։ Ներկայում արտադրվել է մոտ 190 նման ինքնաթիռ։ Այդ ինքնաթիռի օտարերկրյա բաղադրամասերի բաժինը 80 տոկոս է։