Գործարարը բենզին է լցրել իր խանութը գետնին հավասարեցնել ցանկացող պաշտոնյայի վրա և հրկիզել. Տեսանյութ
TVՈւզբեկստանի Կաշկադարյայի մարզում գործարարը բենզին է լցրել Յակաբագի շրջանի ղեկավարի տեղակալի վրա ու հրկիզել նրան:
Նշվում է, որ պաշտոնյան ցանկանում էր ապամոնտաժել նրա նոր երկհարկանի խանութն ու արտադրամասը, հայտնում է newtimes.kz-ը:
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 20-ին՝ հարյուրավոր ականատեսների աչքի առաջ:
Յակաբագի շրջանի ղեկավարի շինարարության հարցերով տեղակալը մոտ 20 մարդու ուղեկցությամբ մոտեցել է բուլդոզերին, նստել դրա ղեկին, երբ վարորդը հրաժարվել է նրա ցանկությունը կատարել, և այն ուղղել խանութի կողմը:
Ներկաները կարողացել են մարել կրակը, պաշտոնյային տեղափոխել են հիվանդանոց:
Գործարարը ձերբակալվել է:
Որոշ ականատեսներ պատմել են, որ պաշտոնյան վերջին մի քանի ամիսներին «դժոխք է դարձրել»
Յակաբագի շրջանի բնակիչների կյանքը՝ նրանց տներից հանելով ու տներն ու խանութները գետնին հավասարեցնելով, ինչն էլ լցրել է բնակիչների համբերության բաժակը: