Էրդողանը՝ կոնգրեսականներին. մեզ չե՞ք տալիս F-35 կործանիչները, այլ տարբերակներ կդիտարկենք
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ խոսել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների մասին. գրում է Էրմնեիհաբերը:
Էրդողանը մասնավորապես անդրադարձել է ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին, որտեղ Թուրքիայի մասնակցությունը Պենտագոնի որոշմամբ կասեցվել էր ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։
«Հույս ունեմ, որ ԱՄՆ-ն ողջամտություն կցուցաբերի մեր կողմից Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում։ Ռուսական համակարգերը շարունակվում են մատակարարվել մեզ։ 2020-ին այդ համակարգերն ակտիվորեն օգտագործելու ենք»,- ասել է Էրդողանը՝ հավելոլով, որ «ոչ մի սպառնալիք, կամ պատժամիջոց չի ստիպի, որ Թուրքիան հրաժարվի այնպիսի նախագծերից, որոնք միտված են երկրի անվտանգության պահպանմանը»։
«Դիմում եմ ԱՄՆ-ի կոնգրեսի անդամներին։ Դուք մեզ չե՞ք տալիս F-35-ները։ Ուրեմն մենք միջոցներ կձեռնարկենք և կդիտարկենք այլ տարբերակներ։ Այս հարցում էլ մենք աշխատանքներ ենք կատարել, կատարում ենք և կշարունակենք իրականացնել։ Մենք ուրիշից կախված վիճակում չենք»,- եզրափակել է Թուրքիայի նախագահը։