Հանրապետության ողջ տարածքում ճանապարհային մեծածավալ աշխատանքներ են իրականացվում (տեսանյութ)
TVՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետության ողջ տարածքում ճանապարհային մեծածավալ աշխատանքներ են իրականացվում:
Արդեն իսկ վերանորոգվել է 19 կմ ճանապարհ, 164,56 կմ այժմ գտնվում է շինարարության փուլում:
75,5 կմ երկարությամբ ճանապարհների միջին նորոգման և 31,04 կմ երկարությամբ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների պայմանագրերն արդեն կնքված են, փոքր մասը կնքման փուլում է:
Ընթանում են նախապատրաստական աշխատանքներ:
Հաշվի առնելով, որ միևնույն շինարարները ներգրավված են այլ հատվածների շինաշխատանքներում, որոնք գտնվում են ավարատական փուլում, դրանց ավարտից հետո առաջիկա շաբաթներում կսկսեն աշխատանքները այդ հատվածներում: