Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

28-ամյա երիտասարդի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Արջիթալա» կոչվող վայրում սպանության դեպքի հանգամանքները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության   հետ կապերի բաժնից, ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի բնակիչը հաղորդում էր տվել այն մասին, որ ինքը երկու անձանց հետ ուրիշի զգալի չափերով գույքը հափշտակելու նպատակով, նախնական համաձայնությամբ, խմբով, 2018թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Լոռու մարզի  «Արջիթալա» կոչվող վայրում հարձակվել են Լոռու մարզի բնակիչ Ա.Աղաջանյանի վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, այն է՝ փայտերով հարվածներ հասցնելով վերջինիս մարմնի տարբեր մասերին, հափշտակել նրա ոսկյա շղթան, ոսկյա մատանին և կանխիկ գումար:

Դեպքի առթիվ 2018թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, անհատականացվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից յուրաքանչյուրի գործողությունները, տրվել քրեաիրավական գնահատական:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1990 թվականին, նույն մարզում բնակվող իր ծանոթների հետ՝ ծնված 1995 և 1996թթ.., 2018 թվականի օգոստոսի 31-ին նախնական համաձայնության է եկել՝ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի «Արջիթալա» կոչվող տեղանքում գտնվող շինությունների նկատմամբ պահպանություն իրականացնող Ալբերտ Աղաջանյանի գույքը ավազակությամբ հափշտակելու շուրջ, կատարել դերաբաշխում:

Ըստ դերաբաշխման՝ Ա. Աղաջանյանի զգոնությունը թուլացնելու նպատակով 29-ամյա տղամարդը, ով հաղորդում տվողն է, նրա հետ հանդիպել է մոտակա գարեջրատանը, որտեղ միասին ալկոհոլ են օգտագործել:

Այդ ընթացքում 23-ամյա երիտասարդները գնացել են «Արջիթալա» կոչվող վայր և Ալբերտ Աղաջանյանի ոսկյա զարդերը հափշտակելու նպատակով, միասնական դիտավորությամբ, ապօրինի մուտք են գործել կացարան, սակայն նրա ոսկյա զարդերը չհայտնաբերելով, ապօրինի մուտք են գործել նաև կացարանի հարևանությամբ գտնվող, Ալբերտ Աղաջանյանի պահպանությանը հանձնված մեկ այլ բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել են տարբեր իրեր, տեղավորել պայուսակների մեջ ու թաքցրել:

29-ամյա տղամարդը, նկատելով, որ ոսկյա շղթան, ու մատանին գտնվում են Աղաջանյանի մոտ, զանգահարել է երիտասարդներին ու հանձնարարել, որ թաքնվեն կացարանի մոտ ու պատրաստված՝ դիմակավորված, սպասեն իրենց:

Այնուհետև իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով երեքով գնացել են կացարանի մոտ և երբ Ալբերտ Աղաջանյանը դուռը բացելու նպատակով մոտեցել է կացարանին, հրել գցել են նրան, երեքով հարձակվել են նրա վրա և ապօրինաբար կյանքից զրկելու անուղղակի դիտավորությամբ, խմբով, ավազակությամբ զուգորդված, փայտերով, փոխադարձաբար լրացնելով մեկը մյուսի գործողությունները, կյանքի համար վտանգավոր բռնություն են գործադրել նրա նկատմամբ. մի քանի անգամ հարվածներ են հասցրել գետնին ընկած Ալբերտ Աղաջանյանի գլխի տարբեր շրջաններին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Քննության տվյալներով՝ Ալբերտ Աղաջանյանից ավազակությամբ հափշտակել են 5.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա վզնոց, 112.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանի և 150.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս, ինչից հետո անգիտակից վիճակում գտնվող Ալբերտ Աղաջանյանին քարշ տալով տեղափոխել են նրա կացարան, կողպեքով փակել մուտքի դուռը՝ նրան զրկելով օգնություն կանչելու հնարավորությունից, ապա դիմել փախուստի:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունում Ալբերտ Աղաջանյանը, գիտակցության չգալով, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Մյուս երկու՝ 1996 և 1995թթ. ծնված երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак КарапетянЦентр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?