ԱՄՆ դոլարը էժանացել է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 2-ին, կազմել է 475.90 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.07 դրամ (աճել է 2.70 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 577.06 դրամ (աճել է 1.39), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.33 դրամ (նվազել է 0.13 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 244.89 դրամ, ոսկի՝ 21,524.8 դրամ, պլատին՝ 12,913.65 դրամ: