Նոր մանրամասներ՝ Ստավրոպոլի ավտովթարից տուժած հայերի առողջական վիճակից
Международные новостиՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհին օգոստոսի 2-ին տեղի ունեցած ավտովթարից տուժած երեք հայերից մեկի առողջական վիճակը միջին ծանրության է, մյուսներինը՝ բավարար: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Օգոստոսի 2-ին, ժամը 16:35-ին ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ ժամը 03:50-ի սահմաններում ՌԴ Աստրախան-Ստավրոպոլ ավտոճանապարհի մոտ 420-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են բեռնատարը և ավտոբուսը:
ՃՏՊ-ի հետևանքով մահացել է 5 և տուժել 28 քաղաքացի: Տուժածների թվում են ազգությամբ հայեր Ե.Ա.-ն (ծնված 1980 թ.), Ա.Պ.-ն (ծնված 2015 թ.) և Ա.Պ.-ն (ծնված 2010 թ.):
Տուժածները տեղափոխվել են Ստավրոպոլի երկրամասին Ապանասենկոյի շրջանի կենտրոնական հիվանդանոց, որտեղ բժիշկները Ե.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ երեխաներինը՝ բավարար: