Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մրգաշատ գյուղի 29-ամյա բնակիչը
Событие дняՕգոստոսի 2-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մրգաշատ գյուղի 29-ամյա մի բնակիչ:
Ըստ հետաքննությամբ ձեռքբերված նախնական տվյալների` դեպքը տեղի է ունեցել Մրգաշատ գյուղի դաշտերում: Ժամը 14-ի սահմաններում, որսի ժամանակ քաղաքացին 12 մմ տրամաչափի որոսորդական հրացանի հետ անզգույշ վարվելու հետեւանքով պատահական վնասել է ինքն իրեն: