«Range Rover»-ի ղեկին 18-ամյա երիտասարդ է եղել. նոր մանրամասներ Արարատի խոշոր վթարից
Событие дняՆոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ օգոստոսի 4-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր վթարի վերաբերյալ:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ ժամը 13:17-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Range Rover» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն.Գ., ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներից մեկը քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Իսկ վարորդը և ուղևորներ՝ Ա.Բ.-ն (ծնված 1998 թ.) ու Գ.Ս.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:24-ին, մարվել` 13:29-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչը` մասամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: