Ուրցաձոր գյուղում Mercedes-ը գլորվել է ձորը․ վարորդը հոսպիտալացվել է
ОбществоԵրեկ՝ օգոստոսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 13։50-ի սահմաններում Արարատ քաղաքի բնակիչ՝ 52-ամյա Գառնիկ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ուրցաձոր գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվելով հայտնվել «Խանումի ձոր» կոչվող ձորակում։
Վարորդ Գառնիկ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։