Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Դատախազը միջնորդեց դատավորին և փաստաբանին դատապարտել 9 և 7 տարի ազատազրկման. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք մարաշ նստավայրում ավարտվեց կաշառքի մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատաքննությունը։

Դատարանն անցում կատարեց դատական վիճաբանության փուլին։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ելույթ ունեցավ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը։ Վերջինս, ամփոփելով դատաքննության ընթացքը, ուսումնասիրված ապացույցները և վկաների հարցաքննությունները, հայտարարեց, որ մեղադրող կողմը գտնում է, որ դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին առանձնապես խոշոր չափով կաշառք պահանջելը և փաստաբան Վահագն Դանիելյանի կողմից այն ստանալը, ինչպես նաև՝ վերջինիս կողմից ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես կաշառք ստանալուն օժանդակելը ապացուցված է, արարքները որակված են ճիշտ, և դրանք համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին, ինչպես նաև՝ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2րդ և 3-րդ կետերին․ «Այս դիրքորոշումը ձևավորվել է ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում գործի լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի հետազոտման արդյունքում՝ թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների համակցությամբ հաստատված փաստերի հիման վրա, որոնք նույնիսկ անկողմնակալ դիտորդի մոտ կձևավորեին նույն համոզմունքը»։

Արթուր Չախոյանն ընդգծեց, որ դատարանում հետազոտված տեսաձայնագրությունից պարզ է դառնում, որ Վահագն Դանիելյանը սպասում էր Բենիկ Հարությունյանին․ «Երբ Բենիկը մտնում է Դանիելյանի մոտ, Դանիելյանը չի էլ հարցնում, թե ով է, ինչի համար է եկել, այսինքն՝ նա սպասել է, իմացել է, որ պետք է գար իր մոտ։ Այդ հանդիպման ժամանակ Բենիկ Հարությունյանն ասում է՝ «այդ բանը, որ պայմանավորվել էինք, տենանք՝ ոնց ենք անում», և եթե Վահագն Դանիելյանը չգիտեր, թե ինչ պայմանավորվածության մասին է խոսքը, թող հարցներ, իսկ ինքը ոչ մի բան չի հարցնում, այսինքն՝ առնվազն գիտեր դա»։ Ըստ դատախազի՝ որոշակի ընդմիջումից հետո Բենիկ Հարությունյանն ավելացնում է՝ ասելով՝ «Էդ գումարը մոտս ա, ոնց որ պայմանավորվել էինք։ Տա՞մ՝ բան անես, թե՞ ոնց»։

Արթուր Չախոյանը նշեց, որ այդ տեսագրությունը գործով շատ կարևոր նշանակություն ունի․ «Երբ ծխելու պատրվակով Բենիկին հանում են բակ, ինչո՞ւ են շատ ցածր ձայնով ասում՝ «ավտոմեքենայիս պատուհանից գցի ներս», եթե օրինական, պետտուրքի գումար է, ի՞նչ խնդիր կար, թող գումարը վերցներ, դներ ավտոմեքենայի մեջ։ Այստեղ ուշագրավն այն է, որ Բենիկը դրանից զարմանում է, ասում է՝ հը՞, ու երկրորդ անգամ նույն բանը լսելով՝ նա մոտենում է մեքենային, Վահագը ձայն է տալիս, ասում է՝ մյուս կողմից մոտենա, և նա, ի վերջո գցելով գումարը, ասում է՝ «գնամ, երեք ժամ հետո որ հանդիպեմ, իմանամ, նորմալ ա՞, էստեղ կլինե՞ս»։ Այսինքն՝ պիտի իմանար գումարը հասե՞լ է Հեբոյանին, թե՞ ոչ, մարդը անհանգիստ էր ի վերջո»։

Վերլուծելով հետազոտված ապացույցներն ու գնահատելով դրանք՝ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը նշեց, որ ամբաստանյալների պատիժը մեղմացնող հանգամանքներ չկան, և հաշվի առնելով նրանց կատարած հանցագործության ծանրության աստիճանն ու եղանակը՝ դատախազը միջնորդեց Գագիկ Հեբոյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և նշանակել պատիժ 9 տարի ազատազրկմամբ։ Դատախազը միաժամանակ միջնորդեց մեղավոր ճանաչել ամբաստանյալ Վահագն Դանիելյանին՝ նրան դատապարտելով 7 տարի ազատազրկման։

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց պաշտպանական ճառին նախապատրաստվելու համար։ Մասնավորապես, Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նշեց, որ այս պահին բողոքներ ունեն վերադաս ատյաններում, որոնք վերաբերում են այս քրեական գործից անջատված դրվագներին, և դրանց արդյունքները ևս կարող են անհրաժեշտ լինել իրենց հիմնավորումները ներկայացնելու համար։

Միաժամանակ պաշտպան Նադիրյանը միջնորդություն ներկայացրեց ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ։ Նա նշեց, որ առկա փուլում, հատկապես դատաքննության ավարտից հետո վերացել են իր պաշտպանյալին կալանավորելու բոլոր հիմքերը, այդ թվում՝ վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն թողնելու և գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը։

Մեղադրող դատախազը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ դատաքննության ավարտը դեռևս չի նշանակում, թե այլ վկաներ չեն կարող հարցաքննվել, կամ այլ ապացույցներ չեն կարող հետազոտվել։ Դատախազի կարծիքով՝  դեռևս առկա է ազդեցություն գործադրելու հավանականություն, ինչը ինքը նկատել է նախորդ դատական նիստի ընդմիջմանը, երբ Վահագն Դանիելյանի պաշտպանի եւ Հեբոյանի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Վահագն Դանիելյանը հայտարարեց, որ ոչ ոք չի կարող իր վրա ոչ ազդեցություն գործադրել, ոչ իրեն վախեցնել, և դա միջադեպ չէր, այլ իր պաշտպանի և Հեբոյանի միջև խոսակցություն։ Դրանից հետո Վահագն Դանիելյանը ևս միացավ ներկայացված միջնորդությանը։

Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի կես ժամից։

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресуДемократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри