Արագածոտնի մարզում բախվել են BMW X5-ն ու Opel-ը. տուժածներ չկան
ОбществоԱյսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակ-Ոսկևազ գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում բախվել են BMW X5 մակնիշի 25 DV 555 համարանիշի և Opel մակնիշի 50 GG 551 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով X5-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել բետոնե էլեկտրասյունն ու հայտնվել գյուղմթերքների համար նախատեսված վաճառքի բացօթյա սրահի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։