Կոյ-Տաշում գրոհը. Գերի հատուկջոկատայինները դիմել են տեսաուղերձով
Международные новостиԵրեկ՝ օգոստոսի 7-ին, Ղրղզստանի Պետական ազգային անվտանգության կոմիտեն Կոյ-Տաշում գրոհել է երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի տունը: Գրոհը հետ է մղվել: Մի քանի հատուկջոկատայիններ գերի են ընկել: Տեսանյութը ներկայացրել են Աթամբաեւի կողմնակիցները: Նկարահանման մեջ երեւում են մի քանի հատուկջոկատայիններ, գրեթե բոլորը վիրակապված, հայտնում է Sputnik-Ղրղզստանը:
Նրանցից մեկը, հավանաբար՝ հրամանատարը, ասում է, որ իրենք երդվել են պետությանն ու ժողովրդին. «Մենք ծառայում են ղրղզ ժողովրդին: Այս իրավիճակում եթե ինչ-որ բան այնպես չենք արել, ներողություն ենք խնդրում: Ներողություն ենք խնդրում ժողովրդից»:
Այնուհետեւ կադրից դուրս տղամարդու ձայնը հարցնում է, թե ինչպիսի վիճակում են, եւ ստանում պատասխան՝ լավ:
Վերջում հաուկջոկատայինին խնդրել են ասել, որ «ժողովուրդը մեզ փրկել է, պաշտպանել մյուսներից»: Հատուկջոկատայիններից մեկն ասել է, որ «ջիգիթներն անհրաժեշտ օգնություն են ցույց տվել»: