66-ամյա մանկապիղծն ինքնասպան է եղել բանտախցում (տեսանյութ)
Международные новости66-ամյա ամերիկացի միլիոնատեր Ջեֆրի Էփշթեյնը, որը մեղադրվում էր երեխաների սեռական թրաֆիքինգի մեջ, այսօր իր բանտախցում ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է ABC News-ը:
Էփշթեյնը բանտում սպասում էր դատարանի վճռին: Նշենք, որ վերջինս չէր ընդունել առաջադրված մեղադրանքը:
Հայտնի է, որ Էփշթեյնը 2002-2005 թվականներին անչափահաս աղջիկների հետ սեռական հարաբերություններ է ունեցել: Նշվում է, որ աղջիկներից շատերը նույնիսկ 14 տարեկանից փոքր են եղել: