ԵԱ․ Արմեն Բարսեղյանը` 16 տարեկանների հաղթող
СпортՍլովակիայում ավարտված շախմատի Եվրոպայի մինչև 8, 10, 12, 14, 16 և 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Բարսեղյանը 16 տարեկանների պայքարում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և նվաճեց հաղթողի կոչումը, հայտնում է chessfed.am-ը:
Մինչև 12 տարեկանների մրցաշարում Ռոբերտ Փիլիպոսյանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն:
Մինչեւ 18 տարեկան աղջիկների մրցաշարում Աննա Սարգսյանը վաստակեց 6.5 միավոր և բաժանեց 3-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայ շախմատիստուհին հայտնվեց 6-րդ տեղում: