Մյանմայում սողանքի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը
Международные новостиԱռնվազն 51 մարդ է զոհվել Մյանմայի արևելքում օգոստոսի 9-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով, տեղեկացնում է «Սինհուա»-ն՝ հղում անելով փրկարարներին։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, սողանքն սկսել է շարժվել տեղատարափ անձրևներից, որոնք արդեն մի քանի օր է, տեղում են տարածաշրջանում։ Մոն նահանգում փլվել է մոտ 30 տուն, ավելի քան 80 մարդ անհետ կորել է, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։
Ավելի վաղ հաղորդվել է 41 զոհվածի մասին։
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, կիրառվում են կյանքի նշաններ ցույց տվող հատուկ դետեկտորներ։
Լուսանկարը՝ focus.uа