Արթիկ քաղաքում այրվել է խոտածածկ տարածք
ОбществоՕգոստոսի 12-ին, ժամը 14:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:55-ին, մարվել՝ 16:27-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք: