Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 63 մարդ (լուսանկարներ)
Международные новостиԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ ուժեղ պայթյուն է որոտացել, որի հետևանքով 63 մարդ զոհվել, ևս 180 վիրավորվել։ Զոհերի թվում կանայք և երեխաներ կան։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Ականատեսների խոսքով՝ մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է բեմահարթակի մոտ, որտեղ բազմաթիվ երաժիշտներ են եղել։
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Թալիբանի երկու խոսնակ հայտարարություններ են տարածել, որով հերքում են, որ իրենք կապ ունեն այդ պայթյունի հետ։
Աղբյուրը նշում է, որ հարսանյաց սրահները դարձել են մեծ բիզնես կենտրոններ Քաբուլում, քանի որ զարգանում է աֆղանական տնտեսությունը, և ընտանիքները ավելի շատ են ծախսում տոնակատարությունների վրա:
Անցած տարի նոյեմբերին Քաբուլի հարսանյաց սրահներից մեկում ևս պայթյունի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել: