Նոտր Դամի տաճարում վերսկսվել են նորոգման աշխատանքները. Franceinfo
Международные новостиՓարիզում օգոստոսի 19-ին վերսկսվել են հրդեհից տուժած Նոտր Դամի տաճարի ամրացման աշխատանքները: Այդ մասին հայտնել Է Franceinfo ռադիոկայանը՝ հիշեցներով, որ հուլիսի 25-ից օբյեկտի մուտքը բանվորների համար փակ Էր:
Ռադիոկայանի տվյալների համաձայն՝ աշխատանքների վերսկսման թույլտվությունը տվել Է աշխատանքային տեսչությունը, որն օբյեկտում աշխատողների անվտանգության ապահովման պահանջների կատարման բազմաթիվ ստուգումներ Է անցկացրել: Ամենից առաջ խոսքը վերաբերում Է նրանց պաշտպանությանը կապարից, որը շրջակա միջավայր Է ընկել հրդեհի ժամանակ 400 տոննա մետաղի հալումից, որից պատրաստված Էր տանիքի ծածկը:
Այժմ խստացված Է այն բանի վերահսկողությունը, որ բոլոր աշխատողներն օգտագործեն շնչադիմակներ, հագնեն միանգամյա պաշտպանական կոմբինեզոններ, կրեն բախիլներ, օրվա ավարտին ընդունեն ճառագայթազերծող ցնցուղ: Նաև խստացվել Է օբյեկտ մուտքը թույլատրող փաստաթղթերի ստուգումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը