2 ֆուտբոլիստ հեռացել է «Փյունիկ»-ից
Спорт«Փյունիկ»-ը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Գոռ Մանուկյանի և կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մանուկյանը «Փյունիկի» սան է: «Փյունիկում» անցկացրել է 143 հանդիպում:
Էդուարդ Ավագյանն այս ամռանն էր միացել թիմին և մասնակցել է միայն ընկերական և «Փյունիկ-2»-ի խաղերին:
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթում հաջողություն նրանց հետագա կարիերայում: