Միհրան Հարությունյանն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 7-ին
СпортՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, խառը մենամարտերի մարզիկ Միհրան Հարությունն իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Մոսվկայում:
«Սեպտեմբերի 7: Մոսկվա: Լուժնիկի։ MMA-ի մրցաշարում կանցկացնեմ իմ երրորդ մենամարտը։ Մուտքն ազատ է։ Կհանդիպենք այնտեղ։»,- գրել է Հարությունյանն Ինստագրամի իր պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը չէր մասնակցել Երևանում տեղի ունեցած Mix Fight 42 մրցաշարին: Հարությունյանը նշել էր, որ իրեն չի հաջողվել համաձայնության գալ ֆինանսական պայմանների վերաբերյալ: