Ռամոսի կազմած լավագույն մարզիչների ցանկում չի ընգրկվել Մոուրինյուն
СпортԻսպանիայի հավաքականի ու Մադրիդ «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսը կազմել է իր համար լավագույն մարզիչների ցանկը:
«Առաջին տեղում Խոակին Կապարոսն է, հենց նրա ղեկավարությամբ եմ իմ առաջին խաղն անցկացրել Չեմպիոնների լիգայում: Հաջորդը Լուիս Արագոնեսն է. Իսպանայի հավաքականում հանդես գալու առաջին հրավերը ստացել եմ նրանից: Մեծ դեր են ունեցել նաև Կառլո Անչելոտին ու Զինեդին Զիդանը: Նրանք բարձրակարգ մարզիչներ են, հենց նրանց հետ եմ հիանալի պահեր ապրել Չեմպիոնների լիգայում», - ասել է Ռամոսը:
Նշենք, որ ֆուտբոլիստի կազմած ցանկում ընդգրկված չէ մադրիդյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն: Պորտուգալացի մասնագետը իսպանական ակումբը գլխավորել է 2010-2013թթ-ին: