Արարատի մարզպետն ու ՍԱՊԾ պետը ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում
ОбществоԱրարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ ԿԵսննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր ստուգայց են կատարել Արտաշատի շուկայում՝ մսի վաճառակետերում տիրող սանիտարահիգիենիկ վիճակին ծանոթանալու համար:
Որոշ տաղավարներում բացահայտվել են խախտումներ: ՍԱՊԾ պետը թերությունները վերացնելու համար սահմանել է ժամկետ:
Արարատի մարզպետը կարևորել է նման ստուգայցերի հաճախակիությունը՝ նշելով, որ պատրաստ են ակտիվ համագործակցության՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում դրական արդյունքի հասնելու համար:
Գեորգի Ավետիսյանն էլ իր հերթին վստահեցրել է, որ ամենօրյա հսկողություն է սահմանվելու տեսչական մարմնի կողմից՝ առաջացած բոլոր թերություններն ու խախտումները վերացնելու համար:




