Մահացել է ջազային երգչուհի Նենսի Հոլոուեյը
КультураՓարիզում 86 տարեկան հասակում մահացել է երգչուհի Նենսի Հոլոուեյը (Բրաունը), որը 1960-ական թվականներին հռչակվեց ջազ, փոպ և սոուլ ոճի ելույթներով: Այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նրա մերձավորներին:
«Նենսի Հոլոուեյն օգոստոսի 28-ի առավոտյան մահացել է իր տանը: Նա բեմը լքել է 2008 թվականին առողջական խնդիրների պատճառով»,- մեջբերում է գործակալությունը նրա խնամակալ Քրիստոֆ Մուտիի խոսքը:
Բրաունը ծնվել է 1932 թվականին Քլիվլենդում և աշխատել է պարուհի, սակայն 1960 թվականին տեղափոխել է Փարիզ, որտեղ էլ սկսել է երաժշտական կարիերան: Նրա ամենահաջող սինգլն է դարձել T՚en va pas comme a (1963 թվական) երգը:
Ընդամենը 1963-ից մինչև 1982 թվականը նա ձայնագրել է հինգ ժողովածու, ինչպես նաև նկարահանվել է ինը ֆիլմում: Վերջին հյուրախաղերն անցկացրել է 2006 թվականից մինչև 2007 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: