Համբիկ Առաքելյանի սպանության գործով ձերբակալվածն ազատ է արձակվել
ОбществоԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ՝ օգոստոսի 28–ին, մերժել է «Դոն Կիխոտ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով նույն ռեստորանային համալիրի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը. նա ազատ է արձակվել։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com–ին հայտնեց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Գործով մյուս մեղադրյալի նկատմամբ, ով գտնվում է հետախուզման մեջ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ Գևորգ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) և 332-րդ հոդվածի 2-րդ մասով (քննությանը խոչնդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը միջամտելը):
Ավելի վաղ հայտնել ենք, որ բացահայտվել է քրեական հեղինակություն Համբիկ Առաքելյանի սպանությունը։