Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Ford Transit-ն ու Mitsubishi-ն. վերջինն էլ հայտնվել է հսկայական քարերի վրա
ОбществоԱյսօր` օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Ջրվեժ-Գետարգել գյուղամիջյան ճանապարհի՝ Գետարգել գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi մակնիշի 582 AL 61 համարանիշի և Ford Transit մակնիշի 35 FG 774 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն Ford-ի վարորդը դեմքի և մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ստացել և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին նա հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոց մեկնելուց, քանի որ իրեն լավ է զգում։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, Mitsubishi-ն էլ բախվել է հսկայական քարերին։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ