Սթրոմբոլի հրաբխի ժայթքումը՝ Իտալիայում (տեսանյութ և լուսանկարներ)
Международные новостиՀրաբխային ռումբերը և լավայի հոսքերը դյութիչ տեսարան են, եթե հետևում ես անվտանգ հեռավորությունից: Բայց ոչ մեծ իտալական կղզի Ստրոմբոլիի բնակիչներին և այնտեղ հանգստացող զբոսաշրջիկներին այդպիսի գեղեցկությունը ստիպել է տառացիորեն ցնցվել, հայտնում է Reuters-ը:
Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով՝ ժայթքումն անչափ ուժգին է եղել: Եվ չնայած լուրջ ավերածությունների կամ տուժածների մասին տեեկություններ չկան, շատերը սարսափելի վախեցել են:
Հրաբխային ռումբերի արտանետումը հանգեցրել է լեռան լանջերին մի քանի հրդեհների առաջացման: Կրակի դեմ պայքարալու համար ավիացիա է ուղարկվել:
Ստրոմբոլիի 900-մետրանոց հրաբուխը զբոսաշրջային զբոսանքների հայտնի վայր է: Հանգստացողները բարձրանում են գագաթ և նայում խառնարանին՝ անտեսելով այն, որ հրաբուխը համարվում է մոլորակում ամենաակտիվներից մեկը: Հուլիսին այն արտանետել էր շիկացած մագմա՝ սպանելով մեկ մարդու և հանգստավայրերը ծածկելով մոխրով: