Ներկայացուցչականությունը, մեղմ ասած, կաղում էր. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, օգոստոսի 9-17-ը տեղի ունեցան Համահայկական ամառային յոթերորդ խաղերը, որին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին սփյուռքի ավելի քան 35 քաղաքների ներկայացուցիչներ: Բացման արարողությունը տեղի ունեցավ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։
Շատերն են նշում, որ Հայաստանի կառավարությունը բավականին ճիշտ որոշում էր կայացրել Արցախում տեղի ունեցող միջոցառումը հնարավորինս հանրայնացնելու և միջազգայնացնելու համար՝ այդ նպատակով դեռևս ամիսներ առաջ ԱԳՆ-ում ստեղծելով կազմակերպչական հարցերը կոորդինացնող շտաբ, որի մեջ ներառվել էին խորհրդարանի ներկայացուցիչներ։
Մասնավորաբար՝ ԱԺ-ի կողմից այդ հարցի համակարգումը դրված է եղել Լենա Նազարյանի վրա։ Սա արվել է նրա համար, որ համահայկական խաղերի բացմանը Արցախում հնարավորինս մեծ թվով արտասահմանյան հյուրեր ու քաղաքական գործիչներ հրավիրվեն։
Սակայն փաստն այն է, որ պատգամավորների ամիսների աշխատանքը, բազմաթիվ այցելությունները, հրապարակային հայտարարությունները և այլն, ըստ էության արդյունք չեն ունեցել, և համահայկական խաղերի բացմանը ներկա է գտնվել միայն բուլղարացի երկու պատգամավոր՝ Վալերի Սիմեոնովը և Իորդան Ապոստոլովը։
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ ժամանակին, տարբեր նախաձեռնությունների ժամանակ, օրինակ՝ Հայ դատի աշխատանքի, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնության, կամ ՀՀԿ-ի կապերի շնորհիվ Արցախ մշտապես այցելել են արտերկրյա պետական ու քաղաքական տասնյակ գործիչներ ու դիվանագետներ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում