Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 3 վիրավոր․ նոր մանրամասներ
ОбществоԱռողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյբուքյան էջում գրել է․
«Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով Երևան է տեղափոխվել 3 վիրավոր։
Նրանցից 1-ի վիճակը գնահատվում է ծանր, 1-ը՝ բավարար։ Տուժածներից 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 1-ը հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և դուրս է գրվել։
Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր վիճակում, վերջիններիս հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել»։