Հայ չեմպիոնների սեպտեմբերի 1-ը (ֆոտոշարք)
СпортՍեպտեմբերի 1-ին Հայաստանը նշում է Գիտելիքի եւ դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա մուտքը: Շատերի համար սեպտմբերի մեկը նոր ուսումնական տարվա սկիզբն է, իսկ մի մասի համար էլ հիշողությունների, առաջին դասարանի, առաջին դասղեկի, դպրոցական չարաճճիությունները հիշելու օրն է:
Հետաքրքիր է, թե ինչպիսին են եղել Հայաստանի պատիվը տարբեր երկրներում եւ մրցահարթակներում բարձր պահող հայ չեմպիոնները դպրոցական տարիքում, առաջին դասարանում:
NEWS.am Sport-ը հայ չեմպիոնների հետ վերհիշել է դպրոցական տարիները, առաջին դասարանն ու առաջին սեպտեմբերի մեկը:
Ռիո-2016–ի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի առաջին զանգը հնչել է 1997 թվականի սեպտեմբերի 1-ին Գյումրիի թիվ 14 դպրոցում: Առաջին ուսուցչուհին էլ եղել է Թամարա Վազգենովնան:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն առաջին դասարան է գնացել 1995 թվականին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում:
Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Եվրոպական երկրորդ խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանի առաջին զանգը հնչել է Գյումրիի թիվ 34 միջնակարգ դպրոցում 2000 թվականին:
Գրոսնայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանի առաջին զանգը հնչել է 1990 թվականին Երեւանի 117 միջնակարգ դպրոցում:
Ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանն առաջին դասարան է գնացել 2000 թվականին Ռուսաստանի Վլադիկավկաս քաղաքի 42 դպրոցում:
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, 2-րդ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը առաջին դասարան գնացել է 1998 թվականին Երեւանի 84 միջնակարգ դպրոցում:
Հեծանվային սպորտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը սովորել է Արարատի մարզի Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցում: Առաջին զանգը հնչել է 2003 թվականի սեպտեմբերի 1-ին:
Շախմատի միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գեւորգյանը սովորել է Երեւանի Խաչիկ Դաշտենցի անվան 114 միջնակարգ դպրոցում: Առաջին դասարան գնացել է 2000 թվականին:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC International Silver գոտու հաղթող, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Արամ Ավագյանի առաջին սեպտեմբերի մեկը եղել է 1997 թվականին, Երեւանի 180 միջնակարգ դպրոցում:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը սովորել է Երեւանի թիվ 91 միջնակարգ դպրոցում 1999 թվականից:
Ջրացատկի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լեւ Սարգսյանը սովորել է Ռուսաստանի Ստավրոպոլ քաղաքի միջնակարգ դպրոցում 2003 թվականից:
Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լեւոն Աղասյանը սովորել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի միջնակարգ դպրոցում 2001 թվականից:
Բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն Անուշ Գրիգորյանը սովորել է Արմավիրի մարզի գյուղ Գայի միջնակարգ դպրոցում 2003 թվականից:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գրիգոր Գրիգորյանը սովորել է Արարատի մարզի Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցում 1999-2009 թվականներին:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը հաճախել է Երեւանի թիվ 150 դպրոցը 2000 թվականից: