Քաոս Երևանի թիվ 16 հատուկ դպրոցում
ОбществоԵրկար ժամանակ է Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի գլխին սև ամպեր են կուտակվել: Դպրոցը լուծարելու գործընթաց էին ուզում իրականացնել, սակայն տեսնելով, որ ծնողներին չեն կարողանում համոզել, սկսեցին այլ սցենարներ մտածել: Եվ դա սկսվել է դեռևս նախորդ ուսումնական տարվա վերջից, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Աշխատանքի ու սոցիալական հարցեր նախարարությունները համատեղ սկսել էին ծնողներին համոզել ու հորդորել, որպեսզի ուսումնական տարվա ավարտից հետո երեխաներին հանեն այդ դպրոցից և տեղավորեն այլ ուսումնական հաստատություններ:
Թե ինչու էին որոշել նման ձևով տպավորություն ձևավորել, որ դպրոցը պահանջարկ չունի՝ պարզ չէ: Ուշագրավ է, որ նախարարության կողմից ո՛չ նման հրամարն է եղել, ո՛չ որոշում:
Հետագայում, տեսնելով, որ ծնողները չեն ցանկանում դպրոցից իրենց երեխաներին հանել, նախարարությունն անցել է այլ, ավելի կոշտ գործողությունների: Կրկին, առանց համապատասխան որոշման սկսել են ծանուցումներ ուղարկել դպրոցի տնօրինությանը, որ սեպտեմբերի 1-ից դպրոցը չի ֆինանսավորվելու:
Զավեշտալին այն է, որ մի քանի օր առաջ է դպրոցի տնօրենը մրցույթով ընտրվել այդ պաշտոնւոմ, սակայն դա ամենևին էլ չի խանգարել, ռպրեսիվ միջոցներ կիրառելու և թույլ չտալու համար, որ դպրոցն աշակերտների ընդունելություն իրականացնի:
Հատուկ դպրոց հաճախում են տարբեր խնդիրներ ունեցող երեխաներ, որոնց ճակատագիրը, այս պահի դրությամբ, փաստորեն մնում է օդում կախված, բայց, փաստորեն, նախարարությանն այդ ամենն այնքան էլ չի հետաքրքրում:
Ո՞վ պետք է այսօրինակ հակապետական և հակամանկավարժական մոտեցման համար պատասխան տա, առանել ևս, երբ դպրոցի հետ նման կերպ վարվելու կառավարության որևէ որոշում չկա, իսկ երեխաների ճակատագիրն այս պահի դրությամբ, փաստորեն անորոշ է:
Ստացվում է, որ երեխաների իրավուքները ոտնահարելով հարյուրավոր ճակատագրերի հետ խաղալով փորձում են ինչ-որ բարեփոխում իրականացնել, առանց հաշվի առնելու նույն այդ երեխաների կարիքներն ու հոգեվիճակը, որի հետևանքների համար, կրկին հայտնի չէ, թե ո՞ր պաշտոնյան պետք է պատասխան տա: