Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 3,5 դրամով
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կազմել է 476.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.03 դրամ (նվազել է 3.68 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 575.40 դրամ (նվազել է 4.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.14 դրամ (նվազել է 0.03 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 281.46 դրամ, ոսկի՝ 23,398.61 դրամ, պլատին՝ 14,375.36 դրամ: