Սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին. ԱՆ խոսնակը՝ ծննդկանի մահվան դեպքի մասին
ОбществоԱռողջապահության նախարարի հանձնարարությամբ, շտապ լրացուցիչ մասնագետներ են հրավիրվել ծննդատուն` մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ և կազմակերպվել է կոնսիլիում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը` անդրադառնալով Մարգարյան ծննդատանը գրանցված դժբախտ դեպքին:
«Դժբախտաբար, այսօր «Մարգարյան» ծննդատանը գրանցվել է ծննդկանի մահվան դեպք:
Ծննդկանին փորձ է արվել տեղափոխել այլ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, սակայն, ցավոք վերջինս տեղափոխման ենթակա չի եղել:
Նշեմ նաև, որ նախարարին կից մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը մշտապես մանրակրկիտ քննարկում է բոլոր մայրական մահերը, դրանց պատճառները վերհանելու և հետագայում առավելագույնս վերացնելու համար:
Այս պահին սպասում ենք դատաբժշկական փորձաքննության արդյունքներին:
Նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում հարազատներին»,- գրել է նա: