Այսօրվա գործընթացներն ուղղակի հարված են հեղափոխության արժեքներին․ Ռուբեն Հայրապետյան
ОбществоՈւսանողների առջև դռներ փակելու և նրանց ազատ կամարտահայտությունն սպառնալիքով ճնշելու այսօրվա գործընթացներն ուղղակի հարված են հեղափոխության արժեքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ անդրադառնալով դասադուլի դեմ բուհի ղեկավարության ձռնարկած գործողություններին։
«Գործընկերներիս հորդորում եմ վերանայել իրենց մոտեցումները, քանի դեռ շատ ուշ չէ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ՀՊՏՀ մի խումբ ուսանողներ դասադուլ են արել՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանին վերանշանակել ՀՊՏՀ ղեկավարի պաշտոնում, նրանք նաեւ նկարահանել են բուհի մի քանի դռներ, որոնք եղել են կողպված։