Կոնֆլիկտ առողջապահության նախարարի ասուլիսի ժամանակ.նախարարը լքեց ասուլիսի սրահը
ОбществоԱՆ Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը անհաջող ընթացք ունեցավ, որի պատճառով նախախարը լքեց ասուլիսի սրահը: Ասուլիսին մասնակցում էր նաև Գևորգ Թամամյանը, որն օրերս հայտարարել էր, որ դադարեցնում է համագործակցությունը նախարարության հետ և այլևս ուռուցքաբանության գծով նախարարության գլխավոր խորհրդատուն չէ:
Նախարարը ասուլիսի սկզբում խոսելով արյունաբանական կենտրոնի հետագա գործունեության մասին նշեց, որ վերջերս կառավարության կողմից ընդունվել է արյան պաշարների և ծառայության համակարգման մասին որոշում: Շուտով կընդունվի մեկ այլ որոշում, որով մարզային արյան ծառայությունները ևս կմիացվեն կենտրոնին, որպեսզի հնարավոր լինի ոլորտը մեկ կետից կառավարել: ԴՐանով ծառայությունների մակարդակը հնարավոր կլինի մեկ աստիճանով բարձրացնել:
Նախարարությունը որոշում է կայացրել նաև արյան կենտրոնացված ռեեստր ստեղծել, որպեսզի այս կամ այն խմբի արյան անհրաժեշտության դեպքում մարդիկ այն ոչ թե սոցիալական ցանցերում փնտրեն, այլ պետական կառույցում:
«Կներդրվի նաև բաշխման համակարգ, որի դեպքում քաղաքացին զերծ կլինի նաև արյունը սեփական միջոցներով տեղափոխելուց: Այդ դեպքում, եթե որևէ հիվանդանոցում արյան կարիք լինի հիվանդանոցն ինքը կդիմի համակարգին և կկազմակերպի դրա տեղափոխումը: Սրանով կբարձրանա թե՛ մառուցվող ծառայության որակը և թե՛ արագությունը»,- ասաց Ա. Թորոսյանը:
Խոսելով ոսկրածուծի փոխպատվաստման մասին, նա նշեց, որ այն նույնպես 100 %-ով պետական ֆինանսավորմամբ է իրականացվելու:
նախարարի ելույթից հետո, երբ առաջրկվեց լրագրողներին իրենց հարցերն ուղղել նախարարին, ասուլիսին միջամտեց Գ. Թամամյանը, որին ի պատասխան, Ա. Թորոսյանն ասաց, որ ինքը ևս հարց տալու հնարավորություն կունենա: Սակայն, Թամամյանը չլսելով նախարարի հորդորը, շարունակեց իր հարցադրումը, որից հետո նախարար Թորոսյանը լքեց ասուլիսի սրահը և սրահից դուրս պատասխանեց լրագրողների հարցերին: