ՃՈ-ն հայտնաբերել է հանդիպակաց դուրս եկած եւ հետիոտնին վրաերթի ենթարկած BMW-ն
ОбществоՃանապարհային ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հանդիպակաց դուրս եկած եւ հետիոտնին վրաերթի ենթարկած BMW-ն: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Ճանապարհային ոստիկանության Երեւանը սպասարկող առաջին սպայական գումարտակի հետախուզության խմբի ծառայողները հայտնաբերել են BMW–ի վարորդին, մեքենան տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն։
Ավելի վաղ գրել էինք, որ Երեւանում Դավիթ Բեկի փողոցում BMW-ն դուրս է գալիս հանդիպակաց գոտի եւ վրաերթի ենթարկում մի կնոջ՝ նրան գետնին տապալելով և հեռանալով։