Ամերիկուհին փորձել է երեխային ձեռքի ուղեբեռի մեջ հանել Ֆիլիպիններից
Международные новостиՄանիլայի միջազգային օդանավակայանի սահմանային հսկողության աշխատակիցները կալանավորել են ամերիկուհու, որը փորձել է գաղտնի երկրից հանել նորածին երեխայի՝ թաքցնելով նրան ձեռքի ուղեբեռի մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով CNN Philippines-ին։
Ջենիֆեր Թելբոթը, որը պատրաստվում էր մեկնել ԱՄՆ, ստուգումն անցնում էր ֆիլիպինյան մայրաքաղաքի օդանավակայանի տերմինալներից մեկում։
«Երեխան թաքցված էր գոտուն ամրացված մեծ պայուսակում, եւ կինը անձնագրային հսկողության տեսուչին չէր հայտնել նրա առկայության մասին»,- ասվում է Ֆիլիպինների էմիգրացիոն բյուրոյի հայտարարության մեջ։ Երեխան ընդամենը վեց օրական է եղել։
Իշխանությունների խոսքերով, ԱՄՆ 43-ամյա քաղաքացուհին հայտարարել է, թե ինքը երեխայի մորաքույրն է, սակայն դա հաստատող որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Հայտնում են, որ իշխանությունները պատրաստվում են կնոջը մեղադրել երեխաների առքուվաճառքի մեջ։ Երեխան առայժմ հանձնվել է սեցիալական պաշտպանության մարմինների խնամակալությանը։