Google-ը երեխաների տվյալներն անօրինական փոխանցելու համար 170 մլն դոլար տուգանք կվճարի
ОбществоGoogle-ը համաձայնել է 170 մլն դոլարի չափով տուգանք վճարել: Ընկերությունը մեղադրվում է առանց ծնողների համաձայնության YouTube-ում երեխաների տվյալներն ապօրինի հավաքելու եւ փոխանցելու մեջ, հաղորդում է AFP-ը:
Դաշնային առեւտրային հանձնաժողովի եւ Նյու Յորքի գլխավոր դատախազի հետ ընկերության համաձայնագիրը նախատեսում է ամենախոշոր չափի տուգանքի վճարում՝ համացանցում երեխաների գաղտնիության պաշտպանության մասին օրենքին (COPPA) համապատասխան:
«Երբ գործը հասավ COPPA-ի պահպանմանը, ընկերությունը հրաժարվեց խոստովանել, որ իր հարթակի մի մասնը թիրախավորում է հենց երեխաներին: Օրենքների խախտման որեւէ արդարացում չկա»,- ասել է Դաշնային առեւտրային հանձնաժողովի ղեկավար Ջո Սայմընսը:
YouTube-ը եւս կոչ է արել նոր միջոցներ մշակել՝ խոստանալով վերանայել մանկական կոնտենտը: