Բարսելոնայում թալանի զոհերին «գոյատեւման հավաքածուներ» են տրամադրում
Международные новостиԲարսելոնայի ոստիկանությունը քաղաքի լողափերին թալանի զոհ դարձածներին «գոյատեւման հավաքածուներ» է բաժանում, որոնց շնորհիվ զբոսաշրջիկները եւ տեղի բնակիչները կարող են դուրս գալ իրերը կորցնելու հետ կապված տհաճ իրավիճակից, հայտնում է CNN հեռուստաալիքը։ Յուրաքանրյուր հավաքածուում կա շապիկ, կիսաանդրավարտիք, հողաթափեր եւ քաղաքային տրանսպորտի տոմս։ Այս ամռանը քաղաքի տասը լողափերին գողություններից տուժած զբոսաշրջիկներին տրամադրվել է 174 հավաքածու։
Ըստ ոստիկանության տվյալների, օրական տեղի է ունենում առնվազն երեք գողություն։ Զբոսաշրջիկների հանգստյան վայրերում գողությունները կանխելու համար քաղաքային գվարդիայի աշխատակիցները ամբողջ ամառային սեզոնի ընթացքում պարեկություն են անում լողափերին։ Բացի այդ, քաղաքային ոստիկանությունը ուժեղացրել է այն զբոսաշրջիկների վերահսկողությունը, որոնք լողում են արգելված կամ վտանգավոր տեղերում։