Օտարերկրացին քաղաքացուց 22 հազար դոլար է վերցրել՝ վիզա դասավորելու համար ու ոչինչ չի արել
ОбществоՍեպտեմբերի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հայտնաբերել ու խարդախություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի օտարերկրացու։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ տղամարդը մի քաղաքացուց 22․000 դոլար է վերցրել օտարերկրա պետության մուտքի արտոնագիր տրամադրելու պատրվակով ու խաբեությամբ տիրացել գումարին։ Նույն պատրվակով 4000 դոլար է վերցրել մեկ այլ անձից։ Բացի այդ, օտարերկրյա պետության անձնագիր վերականգնելու պատրվակով մի տղամարդուց վերցրել է 300․000 դրամ՝ դարձյալ խաբեությամբ տիրանալով գումարին։ Դեպքերի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։