Դոդոնը գազի գնի զեղչի մասին պայմանավորվել է Պուտինի հետ
Международные новостиՄոլդովայի առաջնորդ Իգոր Դոդոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գազի գնի զեղչի հարցով պայմանավորվածություն է ձեռք բերել։ Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Երկու ղեկավարների բանակցությունները կայացել են Մոսկվայում։
Դոդոնը տեղեկացրել է, որ 2019-ի հոկտեմբեի 1-ից Մոլդովային մատակարարվող ռուսական գազի գինը կնվազի։
Նա նաև տեղեկացրել է, որ այս տարի գազի սակագնի փոփոխություն չի լինի, հաղորդում է Gazeta-ն։