Այս տարվա 6 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի աճի նվազել է շուրջ 5 անգամ
ЭкономикаԱյս տարվա 6 ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 7,8 մլրդ դրամ, մինչդեռ 2018-ի նույն ժամանակահատվածին այդ ցուցանիշը եղել է 38,6 մլրդ դրամ: Այսինքն ստացվում է, որ ուղղակի ներդրումները կրճատվել են շուրջ 4,9 անգամ:
Նշենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են:
Ընդհանուր օտարերկրյա ներդրումների դեպքում՝ պատկերն այլ է. 2019-ի առաջին կիսամյակում ընդհանուր ներդրումների հոսքերը կազմել են մոտ 98 մլն դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 122 մլն դրամով: Նշենք, որ 2008-ին այդ ցուցանիշը եղել է բացասական:
Ընդամենը ներդրումները ներառում են ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները):