Sick own goal by Loncar. You need some skills to score an own goal like that.#EURO2020
Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի փառահեղ հաղթանակը բոսնիացիների նկատմամբ, Մխիթարյանի դուբլը (ֆոտո)
СпортՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։ Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպումն ավարտվեց հայ ֆուտբոլիստների փառահեղ հաղթանակով՝ 4։2։
Արդեն երրորդ րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Տիգրան Բարսեղյանը։
Դրանից մեկ րոպե առաջ բոսնիացիների սուր գրոհը հարվածով եզրափակել էր բոսնիացիների հարձակվող, «Ռոմայում» Մխիթարյանի թիմակից Էդին Ջեկոն։ Հայաստանի հավաքականին գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը։
13-րդ րոպեին Ջեկոն կարողացավ արդյունավետ օգտագործել ձախ եզրից ստացած սուր փոխանցումը՝ 1։1։
Երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ։ Երկրորդ գոլը «Ռոմայի» կիսապաշտպանը խփեց 66-րդ րոպեին։ Գոլային փոխանցումը կատարեց պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
Սակայն արդեն 70-րդ րոպեին հյուրերը կիսապաշտպան Ամեր Գոյակի գոլի շնորհիվ դարձյալ վերականգնեցին հավասարությունը։
77-րդ րոպեին Մխիթարյանի գոլային փոխանցումից հետո աչքի ընկավ արդեն Հովհաննես Համբարձումյանը՝ 3։2։
Ավելացված ժամանակում էլ Մխիթարյանի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց փոխարինման դուրս եկած կիսապաշտպան Ստյեպան Լոնչարը։
Հայաստանի հավաքականը 9 միավորով բարձրացավ երրորդ տեղ, Բոսիան հետ է 2 միավոր եւ չորրորդն է։ Առաջատար Իտալիան 5 խաղում վաստակել է 15 միավոր, երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 12 միավոր դարձյալ 5 խաղից հետո։
Ֆինլանդիայի եւ Իտալիայի հավաքականների հանդիպումը սեպտեմբերի 8-ին կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։ J խմբու նույն ժամին տեղի կունենա նաեւ Հունաստան - Լիխտենշտեյն հանդիպումը։
Հայաստանի եւ Բոսնիայի հավաքականները հանդիպում էին չորրորդ անգամ։ Նախորդ երեք հանդիպումներում հաղթել էին բոսնիացիները՝ 2010թ․ աշխարհի առաջնության ընտրական փուլում 4։1 եւ 2։0 հաշվով, իսկ Եվրո-2020-ի ընտրական փուլի առաջին տուրում՝ 2։1 հաշվով։
Եվրո-2020, J խումբ, 6-րդ տուր
Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 4։2 (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյան, 3, 66, Հովհաննես Համբարձումյան, 77, Ստյեպան Լոնչար, 90+5 ինքնագոլ - Էդին Ջեկո, 13, Ամեր Գոյակ, 70
Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Հայկ Իշխանյան, Կամո Հովհաննիսյան (Արման Հովհաննիսյան, 83), Կառլեն Մկրտչյան (Արտակ Գրիգորյան, 75), Ռումյան Հովսեփյան (Էրիկ Վարդանյան, 79), Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Գեւորգ Ղազարյան:
Բոսնիա - Հերցեգովինա. Իբրահիմ Շեհիչ («Էրզրումսպոր»), Դարկո Տոդորովիչ («Հոլստեյն Կիլ»), Էրմին Բիչակշիչ («Հոֆենհայմ»), Էրվին Զուկանովիչ («Ալ Ահլի»), Սեադ Կոլաշինաց («Արսենալ»), Միրալեմ Պյանիչ («Յուվենտուս»), Մուհամեդ Բեշիչ («Շեֆիլդ Յունայթեդ»), Գոյկո Ցիմիրոտ («Ստանդարդ»), Ամեր Գոյակ («Դինամո Զագրեբ»), Էդին Վիշչա («Իստանբուլ Բաշաքշեհիր»), Էդին Ջեկո («Ռոմա»):