Ереван, 03.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


7 պատճառ, թե ինչու են կանայք լքում իրենց տղամարդականց

Առավել մանրամասն ՝ այստեղ

Հեղինակավոր ամսագրերից մեկը 20-35 տարեկան գեղեցիկ սեռի 50 ներկայացուցիչների շրջանում հարցախույզ անցկացրեց ու փորձեց բացահայտել, թե ինչ պատճառներ կարող են նրանց ստիպել լքել տղամարդկանց ավելի վաղ, քան նրանք  այդ մասին կարող են գլխի ընկնել:

Մանկամտություն: Եթե դուք 25 տարեկան եք և ավելի, սակայն մինչև այժմ դեռ նախաճաշում եք մայրիկի պատրաստած նրբաբլիթներով ու ապրում եք նրա սենյակի հարևան սենյակում, ապա լրջորեն մտածելու ժամանակն է: Կանանց աշխատող, ինքնուրույն ու հասուն տղամարդ է պետք, այլ ոչ՝ մայրիկի ուրախությունն ու գանձը: Եվ եթե դուք մինչ այժմ չեք լքել հայրական տունը, հիանալի տղամարդու կերպար ստեղծելու կերպարը բավականին դժվարանում է: Ու այստեղ կապ չունի, որ դուք ֆիզիկապես շատ ուժեղ եք, կամ, ասենք, զուտ տղամարդկային մասնագիտություն ունեք:

Սեփական կենցաղի բացակայությունը կարող է թույլ սեռի կողմից ձեր նկատմամբ ուշադրության իսպառ բացակայության պատճառ հանդիսանալ: Բացի դրանից, մանկամտության կետի ներքո աղջիկները, տառապալից կկոցելով աչքերը, ներառել են նաև տեսախաղերի նկատմամբ անզուսպ սերը և ձեր բլուզների վրա սուպերհերոսների պատկերների առկայությունը, ինչպես նաև՝ անգամ ոչ բարդ որոշումներ ինքնուրույն կայացնելու անկարողությունը:

Չի ուզում հոգ տանել իր մասին: Երբ տղամարդը մի ամբողջ տարի չի կարողանում հասնել ատամնաբույժի մոտ, կամ շարունակ պատճառներ է փնտրում մարզադահլիճում մարզումը բաց թողնելու, կանանց դա նախազգուշացնում է, և նրանք մտածում են, որ, եթե իրենց զուգընկերն ի վիճակի չէ իր մասին հոգ տանել, ինչպե՞ս նրա վրա հույս դնել:

Սեփական առողջության, արտաքին տեսքի նկատմամբ անփույթ վերաբերմունքը և սննդի նկատմամբ ոչ խտրական վերաբերմունքն իրականում վանում են կանանց, և, եթե դուք չեք կարողանում հետևել ձեր կոշիկների ու մազերի մաքրությանը, կամ ձեզ համար կարևոր չէ, թե ինչ որակի մթերքներ եք ընտրում, ուրեմն ձեզ անհաջողություններ են սպասվում: Կանայք իրենց կողքին ուզում են տեսնել մարդու, ով բավականաչափ խելացի է՝ չիփսերով չսնվելու ու իր մարմինը խնամելու համար, հատկապես, երբ նրա կողքին կին կա:

Վատ սեքս: Սա ամենատարածված պատասխանն է: Կանանց ճնշող մեծամասնությունն այս կետը սառնասրտորեն մտցրել են իրենց չարաբաստիկ ցուցակի մեջ, և դա տրամաբանական է: Ժամանակակից կանայք հրաժարվում են հաշտվել սեքսի մեջ դրսևորված դիլետանտության հետ: Անխոս, դաժան է, բայց և ազնիվ: Խնդիրը բարդանում է նրանով, որ դուք կարող եք և չկասկածել, որ բարձունքում չեք, քանի որ կանայք կարողանում են ձևացնել` երբեմն իրենք էլ չհասկանալով, թե ինչու:

Ամենազվարճալին այն է, որ քիչ ծանոթ տղամարդուն աղջիկներն այս մասին կարողանում են ասել, իսկ իրենց մշտական զուգընկերոջը, որ սեքսն իրենց հաճույք չի պատճառում՝ ոչ: Նրանց լքված տղամարդիկ այդպես էլ չեն իմանում, թե ինչու են իրենց լքել: Հենց այդ պատճառով էլ ահռելի քանակությամբ բաժանություններ են տեղի ունենում տղամարդկանց համար բացարձակապես անակնկալ ու անհասկանալի կերպով: Բանն այն է, որ կանայք պարզապես չեն ցանկանում վիրավորել տղամարդկանց ինքնասիրությունը, իսկ այդ տնքոցները սոսկ հիասթափության ծանր հոգոցներ են:

Դուք բազմոցային քննադատ եք: Հարցված կանանցից մեկն այսպիսի մի բան ասաց` նա քննադատում էր ամեն ինչ ու բոլորին: Բոլորը վատն են, միայն ինքն է լավը… Դա անտանելի էր ու ահավոր նյարդայնացնում էր:

Իրականում վարքագծի այսպիսի դրսևորումը կանանց համար կարող է ահազանգ լինել: Երբ տղամարդն ինքնահաստատվելով ու սեփական բարդույթները խլացնելով` մեղադրում է բոլորին, ով հայտնվում է իր տեսադաշտում, սարսափելի հոգնեցնող ու ձանձրալի է: Մեղադրվելու ենթակա օբյեկտները կարող են ամենատարատեսակ լինել` սկսած կրկին պարտված ֆուտբոլային մարզչից՝ մինչև Բելգիայի արտաքին քաղաքականություն: Շատ հաճախ այդ թեմաները հետաքրքիր չեն լինում ձեր կողակիցներին, և, եթե դուք արդեն 10 րոպե, փրփուրը բերանն առած, ձեր սսկված զուգընկերուհուն ապացուցում եք, որ Թրամփն ամեն ինչ սխալ է անում, ապա նա հավանաբար կհեռանա շուտով, իսկ դուք չեք էլ նկատի:

Չի ուրախանում իմ հաջողություններով: – Ինձ բարձրացրել են պաշտոնական սանդղակով, իսկ նա չկա: Սրանից էլ ամեն բան սկսվեց,- այսպես, ծանր հոգոց հանելով, իր պատմությունը սկսեց հարցված աղջիկներից մեկը:

Պատմության ավարտը լիովին կանխատեսելի էր. Զույգը բաժանվեց: Բաժանության պատճառը պարզ է, սակայն մեր ժամանակներում, երբ կանայք ավելի բարձր ու նշանակալից պաշտոններ են զբաղեցնում, բոլորովին էլ վերջինը չէ ցուցակում: Իսկապես, ինչը կարող է ավելի ցավոտ հարվածել տղամարդու ինքնասիրությանը, եթե ձեր ընտրյալն արդեն մեծ ղեկավար է, իսկ դուք՝ դեռևս համեստ աշխատակից: Անկեղծորեն ուրախանալ ուրիշի հաջողություններով, անգամ, եթե նա մտերիմ է, բարդ խնդիր է, սակայն այդ բարդության մեջ թաքնված է ավելորդ անգամ ձեր ընկերուհու նկատմամբ տածած զգացմունքները ստուգելու եղանակը:

Եթե ստացվեց, ուրեմն նրա նոր նշանակումը ձեր սիրո համար խոչընդոտ չէ: Բացի դրանից, ուրիշի պաշտոնական աճը կարող է հիանալի խթան լինել, բայց միայն այն դեպքում, եթե ընկերուհու աճն ընդունում եք՝ որպես առաջ շարժվելու պատճառ, այլ ոչ թե՝ կամակոր կերպով խանդում եք նրա աշխատանքային գրքույկի մեջ առկա գրառումներին: Բարձր դիրք զբաղեցնող կնոջ կողքին լինելը լրիվ իրատեսական խնդիր է ինքնատիրապետում ունեցող տղամարդկանց համար:

Չի ուզում ամուսնանալ: Այս թեման կանանց համար ամենազգայուններից է, և սրա մասին նրանք անհամարձակ, գրեթե սրբազան սարսափով են խոսում: Եվ իրոք, հանդիպում եք վաղուց, իսկ խորանի մոտ ոչ ոք չի հրավիրում: Դրական հարաբերություններ ունեցող, սակայն մատին փայլող ադամանդով մատանի չունեցող աղջիկները հենց այսպես են մտածում: Կանանց մոտ սպասման ռեժիմը կարող է տարբեր տևողություն ունենալ, սակայն այն նույն ավարտն է ունենում: Հոգնելով առաջարկության սպասելուց` նրանք հեռանում են` իրենց հետևից շրխկացնելով դուռը:

Սովորաբար բաժանմանը նախորդում է սրտակեղեք երկխոսություն: Ժամանակակից կանայք սովորել են հեշտությամբ չհանձնվել ու ուզում են պարզել, թե ինչու իրենք դեռևս հարսանեկան տորթը չեն կտրել: Չէ՞ որ կյանքի լավագույն տարիներն են նրա կողքին անցկացրել, սպասել են, հույս ունեցել, ու հիմա ոչինչ չկա: Եվ եթե դուք չեք զգում, որ համատեղ ապագան հնարավոր տարբերակ է, ավելի լավ է ավարտել այդ հարաբերությունները` ոչ մեկի զուր հույսեր չտալով:

Անհասկանալի հումորի զգացում ունի: Կանանց համար տղամարդու` հումորի զգացում ունենալը պարտադիր պայման է: Պարզ ասած, եթե դուք ցանկանում եք նվաճել կնոջ սիրտը, քիչ է լավ տեսք ունենալը: Անհրաժեշտ է նաև նրան ծիծաղեցնել կարողանալ: Եվ լավ կլինի, եթե դա ձեր սանրվածքով կամ պիջակի գույնով չանեք: Կանայք ասում են, որ իրենք կատակասեր տղամարդկանց են սիրում, այլ ոչ՝ ծաղրածուներին:

Ի տարբերություն տղամարդկանց, կանայք կարող են հարաբերությունները խզելու մասին որոշում կայացնել, եթե ձեր հումորը թույլատրելի միջին մակարդակից ցածր է: Լպիրշների ու նույնպիսի հումորներ գերադասողների հեռախոսահամարներն անմիջապես անհետանում են աղջիկների հեռախոսներից, որովհետև ավելի մեծ տանջանք, քան այդ տրագիկոմեդիայում մասնակցություն ունենալն է, չկա: Իրենք` կանայք, չեն ձգտում դառնալ հումորի ժանրի արքաներ, սակայն հաճույքով հանդես են գալիս՝ որպես մրցավարներ: Ուշադիր հետևեք ձեր հումորներին կնոջ արձագանքին, և, եթե դուք վաղուց ծիծաղի ձայն չեք լսել, ուրեմն նա իր մտքում արդեն որոշումը կայացրել է:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»