Ղազախստանում գնացքը մխրճվել է ավտոբուսի մեջ. հրապարակվել է ցնցող պատահարի տեսանյութը
Международные новостиԿիրակի Ղազախստանի Ալմա Ատայի շրջանի Շամալգան կայարանում ավտոբուսի վարորդը դուրս է եկել երկաթուղու վրա, որտեղ բախվել է գնացքի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ղազախստանի ինդուստրիայի եւ ենթակառուցվածքային զարգացման նախարարության մամուլի ծառայությաւնը:
«Օգոստոսի 15-ին, շուրջ 19.20-ին Եկատերինբուրգ-Ալմա Ատա ավտոճանապարհին՝ Շամալգան կայարանի մոտակայքում, ավտոբուսի վարորդը, չնայած ազդանշաններին, դուրս է եկել երկաթգծի վրա, ինչի հետեւանքով գնացքը բախվել է ավտոբուսին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՆԳՆ-ի տվյալերով՝ ավտոբուսի երեք ուղեւորներ, այդ թվում՝ երկու երեխա, տեղափոխվել են հիվանդանոց: «Դեպքի վայրում աշխատում է փորձառու աշխատակիցներից կազմված օպերատիվ քննչական խումբը: Դեպքի առթիվ նշանակվել է նախադատական հետաքննություն»,-պարզաբանել են մամուլի ծառայությունում:
Ավելի վաղ Ղազախստանի Ալմա Ատայի շրջանի ադմինիստրացիան հաղորդել էր պատահարի հետեւանքով երկու զոհերի մասին: Համաձայն վերջին ճշտված տեղեկությունների՝ զոհվել է մեկ, տուժել՝ ինը մարդ:
Քաղաքացիական պաշտպանության մարմինները ստեղծել են օպերատիվ շտաբ դեպքի կապակցությամբ, լրագրողներին հայտնել է Ղազախստանի ՆԳՆ-ի Արտակարգ դեպքերի հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Նուլսուլթան Նուհամետովը: