Հնդկաստանը պատրաստվում է մասշտաբային արեւային արշավախումբ իրականացնել
Международные новостиՔանի դեռ հենց Հնդկաստանում բանավիճում են, թե հնարավոր է արդյոք հաջողված համարել դեպի Լուսին կատարած «Չալդրայան 2» առաքելությունը, Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) նախապատրաստում է այլ մասշտաբային արշավախումբ՝ Արեւն ուսումնասիրելու համար զոնդի ուղարկում: Aditya L1 անունը ստացած սարքը պետք է մեկնի դեպի տիեզերք մի քանի ամսից, ինչպես ակնկալվում է, 2020 թվականին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես կիրակի հայտնել է Quint ինտերնետ-պարբերականը, սարքը դուրս կբերվի ուղեծիր Արեւի համակարգում Լագրանժի կետի շրջանում՝ Երկրից շուրջ 1.5 մլն կմ հեռավորության վրա: Այդ կետում ավտոմատ կայանը գտնվում է անշարժ Երկրի եւ Արեւի նկատմամբ: Այդտեղ երբեք չեն լինում Արեւի խավարումներ եւ զոնդը հնարավորություն կունենա ուսումնասիրել Արեւի ճառագայթումն առանց խոչընդոտների:
Բացի այդ, այդ սարքը կգտնվի հեռու Երկրի մագնիսական դաշտից Արեւի չափումների ժամանակ խափանումներից խուսափելու համար: Կայանը համալրված կլինի յոթ հետազոտական համակարգերով մեր լուսատուի տարբեր մարամետրերն ուսումնասիրելու համար: Այդ կհետազոտի Արեւից դուրս եկած մասնիկների հոսքը, կչափի մագնիսական դաշտը, կհետազոտի արեւային պսակը եւ կչափի արեւային ճառագայթման տատանումները: